Ստեղծվել է աշխատանքային խումբ Ադրբեջանի հետ հումանիտար հարցերը քննարկելու համար․ Արցախի ԱԽ
Հայտնել էինք, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարտի 1-ին, ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անց է կացվել արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում։ Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել է ձևավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։
Միաժամանակ նշվում է, որ մարտի մեկին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ 4 հարց է քննարկվել։
«Քննարկվել է Արցախ բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը։ Քննարկվել է նաև Արցախի էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով ՀՀ-ից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո»-ի մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը։ Քննակվել են Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպման, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացման հարցերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ բացման խոսքում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Վոլկովը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է որպես Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմեր։
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ ժամանել է Բեռլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝...
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ
Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է...
«Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել». Հայկ Մամիջանյան
Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույց...