Բաքվում, Գյանջայում, Աղդամում հանդիպումներ նախատեսված չեն․ Արցախի ԱԳՆ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարությունների մասին
Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն և կկայանան Բաքվում, Գյանջայում, Աղդամում, իրականության հետ առնչություն չունեն։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
Նշվում է, որ Արցախյան կողմը հանդես է գալիս միջազգային ձևաչափով բանակցային գործընթացի վերականգման օգտին, որտեղ Արցախը հանդես կգա որպես բանակցային գործընթացի լիիրավ անդամ։
«Ամենից կարևորը, որ նման բանակցային գործընթացում մեր կողմից Արցախի օրինական ձևով ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հարցն է նշվում», – հայտարարել է նա։
Ղազարյանը հայտնել է, որ փետրվարի 24-ին և մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև նախորդ նմանատիպ հանդիպումները մշտապես տեղի են ունեցել ռուս խաղաղապահների միջնորդությամբ։
Ինչ վերաբերում է տեխզննման սարքերի գոյությանը և տեղադրմանը, ապա արցախցի պաշտոնյան նշեց, որ իրենց դիրքորոշումն այն է, որ ադրբեջանական կողմն այդ տեխզննող սարքերից չպետք է որևէ տեղեկություն ստանա, իսկ ռուսական կողմի հետ պատրաստ են քննարկել այդ հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայի կանցլերի կայքից հեռացվել է Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին հատվածը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հեռացվել է նրա հայտարարության այն հատվածը, որում նա խոսում է Լեռնային Ղարաբաղի քաղա...
Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց
Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: Միջադեպից տուժածներ չկան...
Մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է. Փաշինյան
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետն այսօր հյուրընկա...