ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ճոպանուղի կկառուցվի
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է Երևանում ճոպանուղու կառուցման նախագծին։ Նա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է, թե որ փուլում է ճոպանուղու կառուցման նախագիծը․
«Ավարտական։ Հիմա ամփոփում ենք, ձևավորում ընդհանուր պատկերը, և շուտով ծրագիրը կհասնի կառավարությանը»,- հայտնել է Վահան Քերոբյանը։
Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է.
«Ենթակառուցվածքների ներդրման մասով պայմանավորվածությունը հետևյալն է։ Ներդրողները պատրաստ են ճոպանուղու կառուցման համար ներդնել մինչև 20 մլն դոլար։ Եթե գումարը դրանից ավել կլինի, ինչը քիչ հավանական է, այդ դեպքում ենթակառուցվածքային ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը կարող է միջամտել»։
Ըստ Տիգրան Ավինյանի՝ Երևանի մանկական երկաթուղում ներդրողը պատրաստ է նաև ճոպանուղի կառուցել, որի համար 20 մլն դոլար կհատկացվի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ. ինչ է հայտնի
Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի...
«Մեջքիս հետևում պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվում մեկ ուրիշի». ԱՀ նախարարը հրաժարական է ներկայացրել
ԱՀ Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը իր դիմումի համաձայն հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Ար...
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...
Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրիչ քայլն են կատարել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլի...