Քաղաքականություն

Ռուսաստանը դադարեցրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին անդամակցությունը

Ռուսաստանը դադարեցրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին անդամակցությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով կասեցվում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը։ «Ռուսաստանի Դաշնությունը կասեցնում է…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով կասեցվում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը։
 

«Ռուսաստանի Դաշնությունը կասեցնում է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի գործողությունը»,- նշվում է բացատրական գրության տեքստում:
 

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ելույթի ժամանակ հայտարարեց պայմանագրից Ռուսաստանի մասնակցության դադարեցման մասին։ Դրանից հետո Պետդուման և Դաշնության խորհուրդը միաձայն պաշտպանել են պետության ղեկավարի որոշումը։ ԱԳՆ-ում նշել են, որ իրենք թույլ են տալիս վերադառնալ երկխոսությանը, բայց միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը քայլեր ձեռնարկի լարվածության թուլացման համար։

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց

Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250