Ադրբեջանում «ծանր են տարել» ՌԴ-ից հնչած հայտարարությունը
Ռուսաստանի ռազմավարական և երկարաժամկետ դաշնակիցները գտնվում են ԱՄՆ-ի և նրա կողմից վերահսկվող կառույցների ու պետությունների ճնշման տակ։ Այս մասին Lente.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ռուսաստանի երկարաժամկետ դաշնակիցների թվում Գալուզինը նշել է Բելառուսը որպես Միութենական պետության մաս, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները։
Բացի Ռուսաստանից, ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Վերոնշյալ բոլոր երկրները, ինչպես նաև Տաջիկստանը, ՀԱՊԿ անդամ են։
Ադրբեջանաում «ծանր են տարել» այս հայտարարությունը: Եզրակացրել են` Ռուսաստանը Ադրբեջանին երկարաժամկետ դաշնակից չի համարում:
Ավելի վաղ բելառուսցի փորձագետ Պետր Պետրովսկին ասել էր, որ Բելառուսը կփորձի պահպանել կապի ալիքը Արևմուտքի հետ, քանի որ այդ մասին խնդրանք կա Ռուսաստանից։ Փորձագետը կարծում է, որ ներկայիս արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը դա անում է, որպեսզի շարունակի փորձել դիվանագիտական ճանապարհով լուծել ուկրաինական հակամարտությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ղեկավարի հայտարարությունը թողնում եմ իր խղճին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի խնդրել են մեկն...
«ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել, սակայն շատ չենք պնդի». Լավրովի առաջարկը` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ադրբեջանական տարածքների հետպատերազմյան վերականգնման գործում: Բաքվում ընթացող ա...
ՄԱԿ առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել. Միրզոյան
Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը: Այս մասին այսօր՝ փե...
Բայրամովը` հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսի մասին. ընթանում է արտգործնախարարների ասուլիսը
Բաքվում ընթանում է ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ ասուլիսը, որին...