Թբիլիսին հերքել է Սաակաշվիլիին Լեհաստան տեղափոխելու ԵՄ պահանջի մասին տեղեկությունները
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հերքել է որոշ ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե իբր Եվրամիությունը Վրաստանի իշխանություններից պահանջել է Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Լեհաստան։
Ինչպես երեքշաբթի վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Բրեգաձեն, ԵՄ պատվիրակության ղեկավար Պավել Խերչինսկու և Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեսստրյոմի հետ նախորդ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման հարց չի քննարկվել։
Ինչ վերաբերում է Եվրամիության կոչին, որի տեքստը փոխանցվել է հանդիպմանը, ապա, ըստ նրա, դա վերաբերում էր Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգությանը։
«Մենք հանդիպման ժամանակ տեղեկացրել ենք, թե ինչ է անում վրացական պետությունը Սահակաշվիլիի իրավունքները պաշտպանելու և նրան բուժելու համար»,- ասել է նա։
«Մեր գերատեսչությունը թաքցնելու ոչինչ չունի, ընդհակառակը, մենք վճռական ենք տրամադրել հանրությանը հնարավորինս շատ տեղեկատվություն ցանկացած ձևով»,- հավելեց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանը 412.000 դոլարանոց բնակարանը գնել է 168․000 դոլարով. ո՞վ է ֆինանսավորել գործարքը. «Հետք»
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ-ի ամռանը։ Բնակ...
Լավրովը մեկնել է Ադրբեջան․ ինչ է սպասվում
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտ...
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: Միջադեպից տուժածներ չկան...
Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց
Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...