ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում ծխի պատճառով տարհանում է սկսվել
Մոսկվայի մետրոպոլիտենի աշխատակիցները ծխի պատճառով տարհանում են իրականացրել «Սպորտիվնայա» կայարանից, հայտնում են տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Զոհերի մասին տեղեկություններ չկա, գրում է RT-ն։
Ներկայում փրկարարներն աշխատում են կայարանում գնացքից ծուխը վերացնելու ուղղությամբ, կազմակերպվել է հրդեհաշիջման շտաբ, հայտնում են նախարարությունից։ Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ «առանց հրդեհի էլեկտրական լարերի կարճ միացում է եղել հենց կայանում»:
Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտն իր Telegram ալիքում նշել է, որ կենտրոնից շարժվող գնացքները կայարանն անցնում են առանց կանգառի։ «Հրդեհը առաջացել է էլեկտրական շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով, ուղևորներից ոչ ոք չի տուժել»,- նշվում է հաղորդագրության մեջ։