Պահանջում են ստուգել Կիևին տրամադրվող օգնությունը․ նոր բանաձև՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը (հանրապետական, Ջորջիա նահանգ) ուրբաթ ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատում բանաձև է ներկայացրել՝ պահանջելով նախագահ Ջո Բայդենից, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինից և պետքարտուղար Էնթոնի Բլինքենից օրենսդիրներին համապարփակ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչպես են ծախսվում ԱՄՆ իշխանությունների կողմից Ուկրաինային հատկացված միջոցները։
«Կոնգրեսական Գրինի բանաձևը պահանջում է, որ նախագահ Բայդենը, պաշտպանության նախարար Օսթինի պետքարտուղար Բլինքենի հետ միասին, Ներկայացուցիչների պալատին տրամադրեն ամբողջ համապատասխան տեղեկատվությունը, թե ինչպես են հարկատուների դոլարներն օգտագործվում Ուկրաինայում», - նշվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Մինչ Բայդենի վարչակազմի պատերազմողներն ավելի քան 113 միլիարդ դոլար են ծախսել Ուկրաինային ռազմական օգնության վրա, մեր սահմանապահներն ընդամենը 15,46 միլիարդ դոլար են խնդրել՝ պաշտպանելու մեր հարավային սահմանը և դադարեցնելու Չինաստանում արտադրվող և մեքսիկական կարտելների կողմից ներմուծվող ֆենտանիլի հոսքը, ինչպես նաև մարդկանց ապօրինի տեղափոխումը Միացյալ Նահանգներ»,- ասել է Գրինը։
Նախկինում Գրինն արդեն ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի նախաձեռնությունը, որը ենթադրում է աուդիտ՝ կապված Ուկրաինային միջոցների հատկացման հետ։ 2022 թվականի դեկտեմբերին այն ժամանակ դեմոկրատների կողմից վերահսկվող ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չաջակցեց նրան: Քվեարկությունից հետո Գրինը խոստացավ վերանայում փնտրել, երբ 2022 թվականի նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրություններից հետո հանձնաժողովի վերահսկողությունն անցնի հանրապետականներին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ. ԶԼՄ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հա...
Չինաստանը 12 կետով ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր ուղիները
Ռազմական գործողությունների դադարեցումը պահանջում է հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից և հարգել այլ երկրների անվտանգո...
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում...
Ադրբեջանի կողմից սրացումներ հնարավոր են, բայց հուսով ենք, որ դրանք չեն լինի․ Արմեն Գրիգորյան
Պետք է հաշվի առնել, թե ինչու է ԵՄ առաքելությունը հրավիրվել Հայաստան։ Պատճառը աշխարհաքաղաքական բնույթ չի կրում․ այն Հայաս...