«Աստված մի արասցե Բելառուսի դեմ ագրեսիա իրականացվի». Լուկաշենկոն ասել է` ինչ կլինի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը կպատասխանի Ուկրաինայի տարածքից ագրեսիայի դեպքում, և վստահություն է հայտնել, որ այդ դեպքում իր գործողություններին կաջակցի ողջ համաշխարհային հանրությունը, այդ թվում՝ Չինաստանը։
«Բայց Աստված մի արասցե Բելառուսի դեմ ագրեսիա իրականացվի Ուկրաինայի տարածքից, մենք ստիպված կլինենք պատասխանել: Եվ ես վստահ եմ, որ այստեղ մենք կստանանք ողջ համաշխարհային հանրության, այդ թվում՝ Չինաստանի աջակցությունը, եթե ագրեսիա իրականացվի»,- ասել է Լուկաշենկոն չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նրա խոսքերն իր կայքում մեջբերում է բելառուսական «SB.Belarus Today» պետական հրատարակությունը։
Լուկաշենկոն ասել է, որ Մինսկն այս դիրքորոշումը տարբեր խողովակներով փոխանցում է Ուկրաինային, ինչպես նաև արևմտյան երկրներին։
«Ես նրանց զգուշացրել եմ, որ, Աստված մի արասցե, ագրեսիա սանձազերծվի Ուկրաինայի տարածքից դեպի Բելառուսի տարածք։ Մենք կպատասխանենք, բայց դա կլինի բոլորովին այլ պատերազմ։ Այն անմիջապես կստանա այլ բնույթ»,- ասել է նա։
Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը «լրջորեն պատրաստ է պատասխանել» անհրաժեշտության դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասել է` ինչու է ազատում Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արա...
Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Երկ...
Արցախի նախագահի խոսնակը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
Ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, որ կարճ ժամկետում բացվի Արցախի ճանապարհը: Այս մասին ասել է Արցախի նախագահ...
«Պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել». Վարդանյանի հարցազրույցը՝ RTVI-ին
Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. -Պարոն...