ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քադիրովի քննադատ չեչեն բլոգերը սպանված չէ և պատմել է իր անհետացման մասին
Չեչեն բլոգեր և Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի քննադատ Տումսո Աբդուրահմանովը երեկ կապի ր դուրս եկել իրավապաշտպանների հետ, և իր անհետացումից ավելի քան 2 ամիս անց «Վերադարձ» վերնագրով տեսանյութ է հրապարակել իր յութուբյան ալիքում։
Տեսանյութի սկզբում նա պատմել է է Աբդուլ Քերիմ Էդիլովի մահվան մասին՝ նրան անվանելով Քադիրովի երեք որդու «դայակ»։
«Եվ երբ ես դադարեցի իմ հոլովակները տեղադրել, քադիրովյան շրջապատը չգիտես ինչու որոշեց, որ ես մահացած եմ, որ ինձ սպանել են։ Եվ Աբդուլ-Քերիմն ուրախությամբ ... տեղադրեց իմ լուսանկարն ու տակը գրեց «ուտիլիզացվել է»։ Պատկերացնում եք, թե ճակատագրի ինչ հեգնանք է։ Հիմա հենց Աբդուլ-Քերիմն է «ուտիլիզացվել»,- հայտարարել է բլոգերը՝ հավելելով, որ ինքը ողջ ու առողջ է։
Նա նաև հայտարարել է, որ «կարոտել է բլոգերական գործունեությունը, սակայն չի բացահայտում իր անհետացման մանրամասները»։
Հիշեցնենք, որ Աբդուրահմանովը Քադիրովի գլխավոր քննադատներից մեկն էր, չեչեն ընդդիմադիր բլոգերը 2015 թվականին լքել էր Չեչնիան՝ Քադիրովի հարազատներից մեկի՝ Իսլամ Քադիրովի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Ավելի ուշ, նա սկսել էր վարել յութուբյան ալիք, որտեղ քննադատում էր Չեչնիայի ղեկավարությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ մոտեցումը գուցե շատ կտրուկ էր, բայց ես չեմ ափսոսում դրա համար․ Ռուբեն Վարդանյանի ելույթը՝ ամբողջությամբ
Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ պետական նախարար Ռուբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չավուշօղլուն հայերենով շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան իր էջում տեսահոլովակ է հրապարակել, որում շնորհակալություն է հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչ հիմա, ապա երբ պետք է գործեի․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար դառնալու որոշման մասին
Ֆրանսիական Le spectacle du monde պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վա...
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...