ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Մոսկվայի կենտրոնի հյուրանոցներից մեկում․ կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ
Մոսկվայի կենտրոնում գտնվող «MKM» հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, երեքշաբթի հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Պարզաբանում. հրդեհի հետևանքով վեց մարդ (չորս մեծահասակ և երկու երեխա) մահացել է»,-նշսվում է հաղորդագրության մեջ։
Պատկան մարմինների հաղորդմամբ՝ մոտ ինը մարդ տուժել է հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հրդեհը պատել է հյուրանոցի հինգերորդ հարկը։ Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ հրշեջներին հաջողվել է վերացնել հյուրանոցում 300 քմ մակերեսով բաց այրումը։