Պուտինը հանձնարարել է ՊՆ-ին և «Ռոսատոմ»-ին պատրաստվել ռուսական միջուկային զենքի փորձարկմանը
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։
Բացի այդ, նա հանձնարարել է պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմ»-ին ապահովել պատրաստվածությունը ռուսական միջուկային զենքի փորձարկմանը։ Այս մասին հայտնում է BBC-ն:
«Նրանք ցանկանում են ստուգել մեր պաշտպանական օբյեկտները: Դա անհեթեթություն է», - ասել է Պուտինը:
«ՊՆ-ն և «Ռոսատոմ»-ն այժմ պետք է ապահովեն պատրաստվածություն ռուսական միջուկային զենքի փորձարկման համար», հավելել է Պուտինը։
«Իհարկե, Ռուսաստանն առաջինը դա չի անելու։ Բայց եթե ԱՄՆ-ն փորձարկի, մենք նույնպես կփորձարկենք»,- եզրափակել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...
Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 20...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...