Մոսկվան պատրաստ էր երկխոսության Արևմուտքի հետ, բայց ի պատասխան ստացել է երեսպաշտ արձագանք. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ էր կառուցողական երկխոսության Արևմուտքի հետ, սակայն ի պատասխան ստացել է անորոշ կամ երեսպաշտ արձագանք։
«Նրանք են սկսել պատերազմը, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար: 2021 թվականի դեկտեմբերին մենք պաշտոնապես ուղարկեցինք ՆԱՏՕ-ին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը, բայց ստացանք ուղիղ մերժում բոլոր կետերով։ Հետո վերջապես պարզ դարձավ, որ հրաժարվել են ագրեսիայի համար։ Սպառնալիքն օրեցօր մեծանում էր»,- ասել է Պուտինը:
Ըստ ՌԴ նախագահի` Արևմուտքը շուրջ 150 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսել Ուկրաինայի ռեժիմին աջակցելու և զինելու վրա։
«Մյունխենի համաժողովում Ռուսաստանի դեմ անվերջ մեղադրանքներ էին հնչեցնում։ Եվ դա անում էին միայն այն պատճառով, որ բոլորը մոռանան, թե ինչ է արել արևմուտքը վերջին տասնամյակում. այդ նրանք են ջինը դուրս թողել շշից, ամբողջ տարածաշրջաններ քաոսի մատնել։ 2001թ. ԱՄՆ սանձազերծած պատերազմների արդյունքում զոհվել է 900 հազար մարդ, 38 միլիոնը դարձել փախստական»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...
Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 20...
«Ձեր համար կռվելը հիմարություն էր». ադրբեջանցիները զայրացած են, քանի որ Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Այս մասին հայտարա...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...