Հայկական կողմի արձագանքը` Մոսկվայի դժգոհություններին
Հայաստան Եվրամիության հարյուր դիտորդների տեղակայումից ժամեր անց պաշտոնական Մոսկվան դարձյալ հայտարարեց՝ քաղաքացիական առաքելության ներկայության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական մոտիվ և ոչ իրական հետաքրքրություն՝ կարգավորելու հարաբերությունները Հարավային Կովկասում։ Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ձգտումը՝ ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և թուլացնելու նրա պատմական դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավոր: Բաքվի հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականները այս նախաձեռնության մասին անտարբերության են մատնվում», - նշել էր Զախարովան:
«Ազատություն ռադիոկայանը» հայտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ասել է, թե այս գործընթացում որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա:
«Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, օկուպացրել է տարածքներ: Ըստ էության, Եվրամիության դիտորդական առաքելությունը նպատակ ունի՝ նպաստելու տարածաշրջանում կայունության հաստատմանը և աջակցելու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Սա մեր կարիքներից բխող գործընթաց է», - նշել է նա :
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...
Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 20...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...