«Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիա. Աբրահամյանը` Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի հետ կապված պրոցեսն արհեստականորեն «եփվում» էր խորհրդարանի վերջին նիստում:
Ճիշտ է` փաստերի բացակայության պայմաններում քպ-դատախազ «պասերով» խաղն ակնհայտ չէր ստացվում, բայց արդեն պարզ էր, որ իշխանությունը գործ կարելու հերթական թեման է զարգացնում:
Սեյրան Օհանյանի գործով ԱԺ հայտնի նիստից հետո առիթ ունեցել եմ ասելու, որ Խաչատուրովների գեներալական ընտանիքը իշխանությունների թիրախ պատահական չի դարձել:
Ե՛վ Գրիգորի, և՛ Յուրի Խաչատուրովները 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ունեցել են հստակ քաղաքացիական դիրքորոշում երկրում տեղի ունեցող այլանդակությունների, պետության ավերման և զինված ուժերը կազմաքանդման տանելու վերսբերյալ և այդ մասին նրանք հրապարսկային խոսել են:
Իշխանությունն, իհարկե, «կուլ չէր տալու» իրերն իրենց անուններով անվանելու հանգամանքը և գնաց սպասելի` իրեն անչափ հոգեհարազատ անբարոյական պրոցեսով:
Մի բան հաստատ գիտեմ, Գրիգորի Խաչատուրովի կեցվածքն ու վարքագիծը գիտակցված է, նա հստակ գիտեր, թե դա ինչի կարող էր հանգեցնել, սակայն նա այն մարդկանցից է, ով գիտի, թե ինչպես պետք է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը»:
Հիշեցնենք, որ ձերբակալվել է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...
Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 20...
«Ձեր համար կռվելը հիմարություն էր». ադրբեջանցիները զայրացած են, քանի որ Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Այս մասին հայտարա...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...