18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Cadillac-ը բախվում Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկում 15-ամյա տղային

Տեսախցիկն արձանագրել է, թե Փարաքարի ճանապարհին ինչպես է Cadillac-ը բախվում Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկում 15-ամյա տղային, որը շպրտվում ու բախվում է շինության պատին։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Երևանի բնակիչ 57-ամյա Արմեն Մելիքսեթյանը, Cadillac-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Մեխակ Գեղամյանը, վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Մհեր Ա․-ն է, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նախ տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 

Նշվում է, որ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։