18+ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խերսոնի փողոցներում քաղաքացիների դիեր են ընկած. ՌԴ-ն գնդակոծում է բնակելի շենքերն ու կանգառները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ Ռուսական բանակը զանգվածաբար գնդակոծում է Խերսոնը:
Զելենսկին մասնավորապես գրել է, որ հարվածներ են հասցվել ավտոկայանատեղիներին, բնակելի թաղամասերին, բարձրահարկ շենքերին, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներին։
«Այս ահաբեկչությունների հետևանքով, ցավոք, կան զոհեր և վիրավորներ։ Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։
Աշխարհը չի կարող անգամ գեթ մի պահ մոռանալ, որ ռուսական դաժանությունն ու ագրեսիան սահմաններ չունեն։ Ահաբեկչական պետությունը պատասխանատվություն է կրելու մեր ժողովրդի և Ուկրաինայի դեմ իր բոլոր անմարդկային հանցագործությունների համար»,- գրել է Զելենսկին: