ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ներդրած ջանքերը. Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նոր դեսպանին
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրակարգի առաջ մղման համատեքստում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը։
Նախարար Միրզոյանն արժևորել է ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված ՀՀ-ում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կառավարության ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:
Հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրած ջանքերը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Հայաստան է ժամանելու 100 դիտորդ, այդ թվում՝ 8 ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան
ԵՄ երկրներից այսօր Հայաստան է ժամանելու մոտ 100 դիտորդ, այդ թվում՝ ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մյունխենում ՀՀ-ի հասցեին ինչ ասես ասվեց, ոչ մի պատասխան չեղավ, ցավալի էր․ միջազգայնագետ
Մյունխենում ՀՀ-ի հասցեին ինչ ասես ասվեց, ոչ մի պատասխան չեղավ, ցավալի էր։ Այս մասին լրագրողներիի հետ զրույցում ասել է Սո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաքսու վարորդն ասում է` կա´մ թուրքի լծի տակ պետք է ապրենք, կա´մ` ռուսի. քրեականացնելու՞ եք
Տաքսու վարորդն ասում է` կա´մ թուրքի լծի տակ պետք է ապրենք, կա´մ` ռուսի. քրեականացնելու՞ եք։ Մանրամասները տեսանյութում։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղեկությունները հաստատվեցին՝ Բայդենը Կիևում է
Տեղեկությունները հաստատվեցին՝ Բայդենը Կիևում է։ Քիչ առաջ Ֆեյգին տելեգրամ ալիքը նշել էր, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կ...