Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը: Կարևորվել է այս ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունն ու հասցեական արձագանքը:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոսել է Ռուբեն Վարդանյանի մասին և ասել, թե որ դեպքում կբանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենի համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային...
«Ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ». Վարդանյանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը
Ավանդույթ կա խոսել պաշտոնավարման 100 օրվա մասին: Ամփոփել՝ ինչ ես հասցրել անել, ինչ խնդիրներ ես արձանագրել, ինչ անելիքներ...
Վրաստանի վարչապետը` Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին
«Ուրախ էի մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովի պատմական նստաշրջանին։ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մենք...
ԱՄՆ-ն մտավախություն ունի` Չինաստանը կարող է մահաբեր օգնություն ցույց տալ ՌԴ-ին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չինացի բարձրաստիճան դիվանագետ Վան Ինին նախազգուշացրել է հետևանքների մասին, որ կարող են...