Փաշինյանը ևս երեք կարևոր հանդիպում ունեցավ Մյունխենում և ավարտեց այցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մի քանի կարևոր հանդիպումներ ևս անցկացրեց: Հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:
[e6fd7022b792f3be63735d33967cbbb9.jpg]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով:
[4d4c689b646dd9b72f6f97c9da3ef57d.jpg]
Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Ըստ աղբյուրի՝ Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել ու ընդլայնել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում:
Նշվում է, որ Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայիլ Հարմսի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և բիզնես կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:
[058209ee3ffdc9be535c6d3c738fdd70.jfif]
Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարն առաջարկ է արել Հայաստանին ու Ադրբեջանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ...
Փաշինյանն ասել է, թե ո՞րն էր Թուրքիային օգնություն ցուցաբերելու նպատակը
Թուրքիայի հետ հումանիտար երկխոսությունը կարող է նպաստել քաղաքական երկխոսության բարելավմանը։ Մյունխենի անվտանգության համա...
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու...
«ՀԱՊԿ-ի հետ կապված մի շարք հարցեր ունենք». Փաշինյանը` Մյունխենում
Հայաստանը շարունակում է մի շարք հարցերի շուրջ աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ։ Այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շ...