Լաչինի միջանցքն արդեն 70 օր արգելափակված է. Փաշինյանը` Մյունխենում պանելային քննարկմանը
Մյունխենում մեկնարկել է պանելային քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԵԱՀԿ ԳՔ Հելգա Մարիա Շմիդտի մասնակցությամբ։
Փաշինյանը պանելային քննարկմանը նշել է, որ Հարավային Կովկասի նկատմամբ միջազգային ուշադրության թուլացումը հղի է ռիսկերով.
«Մինչ միջազգային հանրության ուշադրությունը հասկանալիորեն կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Հարավային Կովկասի համար կարող են նոր ռիսկեր առաջանալ»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի` Հայաստանը հետամուտ է ժողովրդավարական բարեփոխումներին և ամրապնդում է օրենքի գերակայությունը երկրում:
Փաշինյանը նաև անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման թեմային. «Միջանցքն արդեն 70 օր արգելափակված է, ինչը հանգեցրել է հումանիտար և էներգետիկ ճգնաժամի ԼՂ-ում, և գազամատակարարումը 10 անգամ դադարեցվել է անցած 70 օրերի ընթացքում»։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի վերաբերյալ հստակ խոսք է հնչել. Ադրբեջանի և ռուս խաղաղապահների պարտականությունն է ապահովել Լաչինի միջանցքի շահագործումը։ Բայց հիմա իրականությունը բոլորովին այլ է», - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ կա, Լաչինի միջանցք նույնպես. Փաշինյանը` Ալիևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին, որոնք վերջինս արել է Մյուն...
Լինելու ենք Հայաստանի և իմ ընկերոջ` Փաշինյանի կողքին
Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շարունակել...
Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպել են
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը: Վարչապետ Փաշինյ...
Արցախում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը մեր ներքին գործն է. Ավանեսյան
Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարո...