«Մենք առաջարկել ենք Հայաստանին սահմանին հսկիչ անցակետ տեղադրել». Ալիև
Քիչ առաջ ավարտվել է Փաշինյան - Բլինքեն - Ալիև հանդիպումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:
Ադրբեջանի ղեավարը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է քննարկումից մանրամասներ և խոսել իրենց պահանջների մասին:
«Հանդիպումը կառուցողական էր։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի միջազգային նորմերի և սկզբունքների վրա, իսկ Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթն այդտեղ անընդունելի է։
Երեք օր առաջ ստացել ենք Հայաստանի պատասխանը մեր առաջարկներին։ Հայաստանի դիրքորոշման մեջ առաջին հայացքից առաջընթաց կա, բայց սա բավարար չենք համարում։
Մենք առաջարկել ենք Հայաստանին հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետ տեղադրել։ Եթե խոսում ենք դելիմիտացիայի մասին, ապա այդ հսկիչ անցակետերը պիտի տեղադրվեն նաև Լաչինի ու Հայաստանի միջև»,- ասել է Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
«Ձեր համար կռվելը հիմարություն էր». ադրբեջանցիները զայրացած են, քանի որ Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Այս մասին հայտարա...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում. Մակրոն
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Այսպիսի գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն...