«Ադրբեջանը գազագողություն է կատարում՝ Արցախում վթարային իրավիճակներ ստեղծելու համար». Արցախգազ
Ադրբեջանական կողմը 2022թ. մարտի 8-ին Շուշիի շրջանի «Զառսլիի» հատվածում պայթեցրել է Հայաստանից դեպի Արցախի Հանրապետության միակ մայրուղային գազատարը և որոշ ժամանակ անց այն վերանորոգել` «Արցախգազ» ընկերության աշխատակիցներին չթույլատրելով մասնակցել վերանորոգման աշխատանքներին:
«Արցախգազ» ՓԲ ընկերության Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը պարզաբանում է տվել «Արցախպրես»-ին, անդրադառնալով հարցին թե Հայաստանից Արցախը սնուցող գազատարն արգելափակելն Ադրբեջանի կողմից, ունի՞ նաև գազագողության նպատակ:
«Գազատարի շահագործումը վերսկսելուց հետո պարզ է դարձել, որ դրա վրա փական է տեղադրված և կողմնակի միացում է կատարվել, այսինքն` գազագողություն է իրականացվում: Սկսած 2022թ. դեկտեմբերից՝ հակառակորդի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարումը խափանվել է 8 անգամ:
Բացի այդ, գազամատակարարման արգելափակումների և վերականգնումների միջակայքում, մի շարք անգամ էլ գազատարն արգելափակել են ոչ թե ամբողջությամբ, այլ` 50 տոկոսով, հետո գազամատակարարման ծավալը դարձել է 70 տոկոս, 10 տոկոս և այսպես շարունակ:
Ընդ որում նման գործողություններն իրականացվել են օրական մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ: Ընդհանուր առմամբ՝ 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 13-ը շուրջ 27 նման դեպք է գրանցվել»,-մանրամասնել է մեր զրուցակիցը՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի կողմից փորձ է արվում ստեղծել վթարային իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել դժբախտ պատահարների և բնակչության մեջ վախի մթնոլորտ ստեղծել:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարն առաջարկ է արել Հայաստանին ու Ադրբեջանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ...
Փաշինյանն ասել է, թե ո՞րն էր Թուրքիային օգնություն ցուցաբերելու նպատակը
Թուրքիայի հետ հումանիտար երկխոսությունը կարող է նպաստել քաղաքական երկխոսության բարելավմանը։ Մյունխենի անվտանգության համա...
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու...
«ՀԱՊԿ-ի հետ կապված մի շարք հարցեր ունենք». Փաշինյանը` Մյունխենում
Հայաստանը շարունակում է մի շարք հարցերի շուրջ աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ։ Այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շ...