Իրանը 6 տոննա օգնություն է ուղարկել Թուրքիային
Թավրիզի Բժշկական համալսարանի պատրաստած օգնությունը ժամանել է Թուրքիա՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Հումանիտար օգնության կազմակերպմանը մասնակցել են նաև Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Չեթին Թաները, համալսարանի ռեկտորն ու ուսանողները։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը;
«Մենք Թավրիզում գտնվող օգնության համակարգմամբ ենք զբաղված։ Երկրաշարժից անմիջապես հետո մեր բարեկամ իրանական պետությունն ու իրանցի ժողովուրդը օգնություն տրամադրելու հարցում չի զլացել»,- ասել է Թաները։
Նա նաև նշել է, որ Իրանի Խոյ քաղաքում 5․8 մագնիտուդ հզորությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետքերը դեռ թարմ են իրանցի ժողովրդի հիշողության մեջ, և Թուրքիային տրվող այս օգնությունն, ըստ իրանական կողմի, տրամաբանական է։
«Այս օգնությունն ամենակարճ ժամկետներում կհասցնենք Թուրքիա։ Թեհրանում և Թավրիզում դեռ շարունակում են օգնություն հավաքել։ Շատ շնորհակալ ենք»,- ավելացրել է Թաները։
Նմանատիպ հոդվածներ
«Ձեր համար կռվելը հիմարություն էր». ադրբեջանցիները զայրացած են, քանի որ Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Այս մասին հայտարա...
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում. Մակրոն
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Այսպիսի գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն...
Ռուսաստանը Մոլդովայի վրա հարձակվելու ծրագիր է նախապատրաստում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր ելույթի ժամանակ հայտարարել է,...
ԵՄ-ն Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն. մանրամասներ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է, որ Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգա...