Հայ-թուրքական հարաբերություների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է. Գեղամ Մանուկյան
«3 օր շարունակ տեղեկություն է տարածվում, որ համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Անիի կամրջի վերանորոգման շուրջ: Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի ներկայությամբ իր խոսքում նշում է Մետաքսի ճանապարհի կամուրջը, այնինչ դա ընդհանրապես ընդունված է որպես Անիի պատմական կամուրջ», այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին լրագրողներին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Բայց դեռեւս 2017 թվականին Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը եւ ծովագնացության, կապի, տրանսպորտի նախարարը եղել են Կարսում, այցելել են Անիի պատմական հուշարձաններ, նաեւ կամրջի մոտ եւ խոսել են կամրջի ապագայի մասին: Բացի այդ, 2019-ին այդ մասին խոսել է Թուրքիայի բնապահպանության նախարարը, որ Մետաքսի ճանապարհը շատ կարեւոր է եւ կամուրջը պետք է վերանորոգվի: 2019-ի հունիսի 23-ին Թուրքիայի տրանսպորտի նախկին նախարարը հայտարարություն է անում, որ Թուրքիայի Կարսի երկաթուղային վարչությունը մրցույթ է հայտարարել Անիի կամրջի վերանորոգման համար: Դրա մասին բազմաթիվ այլ աղբյուրներով Թուրքիայում հայտարարվել է նաեւ պաշտոնական գործողություններ են սկսվել կարմրջի վերանորոգման համար:
Այդ ժամանակ չկար հայ-թուրքական կարգավորման որեւէ գործընթաց, չկար 44-օրյա պատերազմ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Թուրքիան: Այսօրվա հայ-թուրքական երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որեւէ կապ չունեն»,- նշել է Գեղամ Մանուկյանը:
Ըստ նրա` վերջին օրերին հայկական համացանցում տարածվում են ինչ-որ նախագծեր, էսքիզներ Կարսի կամրջի հետ կապված, բայց 2019-ից այդ էսքիզները թուրքական աղբյուրներում հրապարակվել են.
«Դեռ 2020-ի հունիսի 29-ին հայկական մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ Անիի պատմական կամուրջը վերանորոգվում է: Սա հերթական անգամ վկայում է, որ հայ-թուրքական հարաբերություների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է, լոկ գեղեցիկ, փոքրիկ դետալների մի ամբողջ հավաքածու է, որը հրամցնում են մեր ժողովրդին, իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ»,- ավելացրեց Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով` 2020-ի հունիսի 25-ի կառավարության նիստում բյուջեում փոփոխություն է կատարվում, որով նախատեսվում է վերանորոգել Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան հատվածը, նաեւ Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ճանապարհը:
«Փաստորեն դեռ այն ժամանակ կառավարությունը 2 մլրդ դրամից ավելի գումար է հատկացրել փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար»,- ավելացրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է բարձր մնալ. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է բարձր մնալ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախ...
Նազելի Բաղդասարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական,...
Ռուսաստանը Մոլդովայի վրա հարձակվելու ծրագիր է նախապատրաստում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր ելույթի ժամանակ հայտարարել է,...
ԵՄ-ն Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն. մանրամասներ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է, որ Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգա...