«Հայ փրկարարները հավաքվել են տուն դառնալու, բայց ասել են, թե պետք է մնաք՝ Միրզոյանի հետ նկարվելու համար». ինչ է ասել Գեղամ մանուկյանը
«Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում դրվեց, որ Արարատ Միրզոյանը գալիս է՝ ցավակցություն հայտնելու, հետո գնալու է Ադըյաման՝ հայ փրկարարներին տեսնելու: ՀՀ ԱԳՆ կայքում նման բան չկա, փոխարենը՝ մամուլի խոսնակը թվիթերյան իր էջում գրեց, որ Միրզոյանը գնում է Ադըյաման՝ փրկարարներին տեսնելու ու հանդիպելու է իր գործընկերոջը: Արդյունքում՝ տեսանք, որ Միրզոյանն Անկարա եկավ, ասուլիս տվեց և այլն»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ միանգամայն տարբեր տեղեկատվություն է մատուցվել:
Նա նշել է, որ առ այսօր հայկական կողմից չի հերքվել իր տարածած տեղեկությունը, ըստ որի՝ «հայ փրկարարները մեկ օր առաջ հավաքվել են՝ հայրենիք վերադառնալու համար, բայց ասել են՝ մեկ օր էլ պետք է մնաք՝ Միրզոյանի հետ լուսանկարվելու համար»: