Գերմանիայում օդային հաղորդակցությունը մասշտաբային կաթվածի է ենթարկվել․ աշխատակիցները գործադուլ են անում
Գերմանիայում գործադուլ են անում աշխատակիցները, ինչը հանգեցրել է երկրում օդային հաղորդակցության մասշտաբային կաթվածի։
Գործադուլը սկսվել է գիշերը Հանովերի օդանավակայանում, որը դադարեցրել է աշխատանքը:
Գործադուլի կազմակերպիչները մտադիր են հնարավորինս կանխել բոլոր թռիչքները Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Շտուտգարտի, Բրեմենի, Համբուրգի եւ Դորտմունդի օդանավակայաններում, հաղորդում է DW-ը։
ADV օդանավակայանների միավորման գնահատմամբ՝ 2340 չվերթի չեղարկման պատճառով կտուժի գրեթե 300 հազար ուղեւոր։ Միավորումը կատարվածն անվանել է աշխատանքային կոնֆլիկտի աննախադեպ սրում։ Միայն Lufthansa ավիակոնցեռնը ստիպված է եղել չեղարկել մոտ 1300 չվերթ։ Նոր չեղարկումներն իրականում տեղի են ունեցել օդանավակայաններում համակարգչային զանգվածային խափանումից անմիջապես հետո, որը վերացվել է միայն փետրվարի 15-ին:
Verdi արհմիությունը պահանջում է իր անդամների աշխատավարձի բարձրացում ամսական առնվազն 500 եվրոյով, որպեսզի մեղմվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջացրած համաշխարհային ինֆլյացիայի հետևանքները:
Արհմիությունը հայտնել է, որ համաձայնության չհասնելու դեպքում Գերմանիայի օդանավակայաններում քաոս կառաջանա:
Գործադուլն անցկացվում Է Մյունխենի անվտանգության ամենամյա միջազգային համաժողովի բացման օրը։
Բացի այդ, Գերմանիայի ազգային Lufthansa ավիափոխադրողի համար այն ստեղծում է շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ խնդիրը։
Չորեքշաբթի օրը խոշոր համակարգչային խափանումը հանգեցրել Էր այն բանին, որ Գերմանիայում հազարավոր ավիաուղևորներ բախվել էին չվերթների հետաձգման կամ չեղարկման:
Խափանումը կաթվածահար էր արել երկրի խոշորագույն օդանավակայանի աշխատանքը Մայնի Ֆրանկֆուրտում։
Նմանատիպ հոդվածներ
Ըստ հրդեհից զոհվածների ծնողների՝ զինվորները տիրապետել են որոշակի ինֆորմացիայի և լիկվիդացվել․ փաստաբան
Փաստաբան Նորայր Նորիկյանը, ով հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում բռնկված հրդեհից զոհվածների ծնողներ...
Հայտնի են 15 զինվորի մահվան գործով նշանակված թմրաբանական փորձաքննության արդյունքները
Հայտնի են մեկ ամիս առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինվորի մահվան գործով նշան...
Հայկական Վաքըֆ գյուղը` երկրաշարժից հետո. Փայլանը գրառում է արել
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ հայկական Վաքըֆ գյուղում երկրաշարժի հետևանքով զոհեր չ...
Ձերբակալվել է Արմավիրի տարածաշրջանային քոլեջի նախկին տնօրենը․ 58 մլն ՀՀ դրամի հափշտակություն
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում...