Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին. Նեդ Փրայսը` ՀՀ նկատմամբ ՌԴ քաղաքականության և Վոլոդինի հայտարարությունների մասին
Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին։ Ուկրաինայի պարագայում դա զորքերով է և բռնությամբ։ Մյուսների դեպքում օգտագործվում է պակաս սուր մարտավարություն։ Սակայն միջազգային իրավունքը պաշտպանում է ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության հայեցակարգը։ Եվ հենց այս ամենն է, որ ՌԴ-ն խախտում է Ուկրաինայի, նաև մյուս երկրների դեպքում, այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը` անդրադառնալով ՀՀ նկատմամբ ՌԴ քաղաքականության և Վոլոդինի հայտարարությունների մասին հարցին։
Ավելի վաղ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ կա որոշում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով։
«Մենք սրանով ենք առաջնորդվելու և մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է բարձր մնալ. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է բարձր մնալ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախ...
Նազելի Բաղդասարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական,...
Մյունխենում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շ...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...