Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ կմեկնի Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մյունխեն կմեկնի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։
«Համաժողովի շրջանակում Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Աշխատանքային այցը նախատեսված է փետրվարի 16-19-ը։
Նշվում է, որ նախատեսված է նաև Աննա Հոկոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ:
Հավելենք նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցների հայտնում են, որ նույն համաժողովին է մասնակցելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք` Փաշինյանը 2020 թվականի փետրվարին աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա, որտեղ մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը և հանդիպում անցկացրել Ալիևի հետ։
Аuroranews.am-ը փորձեց կապ հաստատել Վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանի, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ, հասկանալու, թե արդյոք նախատեսվում է նման մի հանդիպում էլ այս անգամ, սակայն երկու գերատեսչություններ կատարած մեր զանգերն էլ անպատասխան մնացին: