Բայրամովն ու Բլինքենի օգնականը հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի միջև ևս մեկ հեռախոսազրույց է կայացել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ջեյհուն Բայրամովը նշել է, թե եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունը Լաչինի ճանապարհին, սակայն «հայկական կողմը չարաշահում է Լաչինի ճանապարհը՝ այն օգտագործելով անօրինական տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի, ականների տեղափոխման համար»։
Բացի այդ, Բայրամովը նշել է, թե Լաչինի ճանապարհին ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել, իսկ տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումները «որեւէ հիմք չունեն»։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ, նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ին դուր չի եկել Արմեն Գրիգորյանի հայտարարությունը
Պաշտոնական Բաքուն ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին մեղադրել է «Ադրբեջանի ներքին գործերին անընդունելի միջամտության» մեջ`...
Վաղը Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, նա և Չավուշօղլուն կհանդիպեն. մանրամասներ
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Գերատեսչությունից հայտնում են, որ Արա...
Բլինքենը կմեկնի Թուրքիա, Հունաստան և Գերմանիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 16-22-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա, Հունաստան և Թուրքիա, հայտնում է Reut...
Մյունխենում Փաշինյանն ու Մակրոնը կարճ հանդիպում են ունեցել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել...