«Վաշինգտոնը և Բրյուսելը, հաշվի չառնելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, ջանում են անվտանգության մոդելի իրենց ձևաչափը պարտադրել». Սիդորով
ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենց ուշադրության թիրախում են մնում նաև ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի առաջխաղացումն ընդհուպ մինչեւ Բելառուսի եւ Ռուսաստանի արեւմտյան սահմաններ, աճող ռազմական ակտիվությունը՝ Բալթիայի երկրների եւ ուկրաինական ճգնաժամի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին։
«Այս համատեքստում առանձին պետությունների՝ սեփական դիրքերը Կովկասում ամրապնդելու, Կասպիայի պաշարների հասանելիություն եւ Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ստանալու փորձերը, հաշվի առնելով բարձր հակամարտային պոտենցիալը հայ-ադրբեջանական սահմանին, նպաստում են ճգնաժամի թեժացմանը Հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում»,- ասել է Սիդորովը։
Նրա խոսքով` հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում շարունակում է խորանալ հակամարտային պոտենցիալը՝ պայմանավորված, առաջին հերթին, առանձին պետությունների միջեւ տարածքային հարցերի չկարգավորվածությամբ.
«Տարածաշրջանում կայունացնող դեր է խաղում Ռուսաստանը։ Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը եւ Բրյուսելը, անգամ հաշվի չառնելով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, հետհակամարտային կարգավորման իրենց տեսլականն ունենալով, ջանում են անվտանգության մոդելի իրենց ձեւաչափը պարտադրել եւ չեզոքացնել Կազմակերպության ջանքերն այդ ուղղությամբ»,-նշել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետը:
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեա...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
Արայիկ Հարությունյանն ասել է` ինչու է ազատում Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արա...