Մոլդովան փակել է իր օդային տարածքը․ երկնքում անհայտ անօդաչու թռչող սարք է նկատվել
Մոլդովան ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը. Չեղյալ են հայտարարվել կանոնավոր չվերթները, հայտնել է ազգային Air Moldova ավիաընկերությունը։ «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ «որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով»։
«Հարգելի ուղևորներ, այս պահին Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը փակ է, մենք սպասում ենք թռիչքների վերսկսմանը։ Նրանք, ովքեր այսօր գտնվում են օդանավակայանում, ինքնաթիռում կամ պատրաստվում են մեկնել, խնդրում ենք հանգստություն պահպանել և առցանց հետևել օդանավակայանի տեղեկատվական վահանակներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ այս որոշման պաճառն այն է, որ երկրի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարք է նկատվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Հայաստանի «թիկունքին կանգնել»․ Սիդորով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Հայաստ...
Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռո...
Թուրքական լրատվականը նշում է, թե 57 հայ փրկարար է մեկնել Թուրքիա․ Հայաստանից հերքում են
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է թուրքական Milliyet լրատվականի հոդվածով, որում ասվում է, թե Հայա...
Բայդենը Կիևու՞մ է
Քիչ առաջ Ֆեյգին տելեգրամ ալիքը նշել էր, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևում է։ Հայտարարությունը հաստատում է նաև Bild-ի լրագ...