ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելում բազմահազարանոց ցույցեր են. մարդիկ դժգոհ են Նեթանյահուի բարեփոխումներից
Երուսաղեմում և Թել Ավիվում տասնյակհազարավոր մարդիկ դուրս են եղել փողոց և բողոքում են Բենիամին Նեթանյահուի կառավարության առաջարկած իրավաբանական համակարգի բարեփոխումներից։ Վաղը օրինագիծը պետք է առաջին ընթերցմամբ քննարկվի Քնեսեթում։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ամբողջ երկրում նաև զանգվածային գործադուլներ են, որոնց, ըստ ԶԼՄ–ների, մինչև մեկ միլիոն մարդ է մասնակցում։
Բազմահազարանոց ցույցերը մեկնարկել են փետրվարի 13-ի առավոտյան։
Դատական նոր համակարգի բարեփոխումների առաջին մասը, որը հունվարի սկզբին առաջարկել է արդարադատության նախարար Յարվին Լևինը, կառավարությանը թույլ կտա վերահսկել դատավորների ընտրական հանձնաժողովին, ինչպես նաև կսահմանափակի Գերագույն դատարանի վերահսկողությունը հիմնական օրենքների նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ըստ հրդեհից զոհվածների ծնողների՝ զինվորները տիրապետել են որոշակի ինֆորմացիայի և լիկվիդացվել․ փաստաբան
Փաստաբան Նորայր Նորիկյանը, ով հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում բռնկված հրդեհից զոհվածների ծնողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չթողնեք ձեր երեխեքը գնան ծառայելու․ զորանոցի հրդեհից մահացած զինծառայողի մայրը հուզվեց
Ծնողը դռնեդուռ է ընկել, որ մի բան իմանա, դեպքից մեկ ամիս անցել է, ի՞նչ գիտենք մեր երեխեքի հետ կապված: Մենք պետք է մեր տն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգել են փլատակներում մնացած անձանց և ծաղրել․ Թուրքիայում երկու անձ է ձեռբակալվել
Թուրքական Hürriyet լրատվականը հայտնում է ՝ թուրք իրավապահները ձերբակալել են Ստամբուլի երկու բնակիչների, ովքեր ծաղրել էին...
«Ջրի գնացած զինվորները երևի հանգիստ գնացել, եկել են, մինչեւ մյուսները վառվել են». հարազատ
Հրդեհից հետո ողջ մնացած 6 զինվորների հետ ես խոսել եմ, իրենք տարբեր բաներ են ասում. Նրանցից Լեւոնին հիվանդանոցում ես հարց...