Հայտնի է` ինչ են քննարկել Պենտագոնի ղեկավարն ու Ուկրաինայի ՊՆ նախարարը
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ և նրա հետ քննարկել Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի՝ Բրյուսելում կայանալիք հանդիպման առաջնահերթությունները, հայտնում է ԱՄՆ ռազմական գերատեսչությունը։
«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ՝ կապված հաջորդ շաբաթ Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի (UDCG) առաջնահերթությունների հետ, ներառյալ հակաօդային պաշտպանությունը և հրետանին», – ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, նախարարները քննարկել են նաև հունվարին կոնտակտային խմբի շրջանակներում խոստացված միջոցների մատակարարման հարցը։ Հայտարարության համաձայն՝ Ռեզնիկովը թարմացում է ներկայացրել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նախարարները պայմանավորվել են նաև պահպանել շփումները։
Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պատասխանել են Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարին
«Հայաստանը չարաշահում է ՄԱԿ-ի իրավապաշտպան մեխանիզմները և կեղծ քարոզչություն է անում»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքի...
ՌԴ-ն չի պատրաստվում հրաժարվել ՀՀ-ի նկատմամբ ունեցած պարտավորություններից. Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված...
«Պատմությունից թշնամանք չստեղծեք». Թուրքիայում ծանր են տարել Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաճումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվան...
Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան
Տարածաշրջանային նման զարգացումների ֆոնին՝ Իրանը և Հայաստանը համակարծիք են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են միջազգային...