Թուրքիայի մասին 4 գրքի հեղինակ, ֆրանսիացի լրագրողին արգելել են մտել Թուրքիա

Ֆրանսիացի լրագրողին արգելել են մտնել Թուրքիա, այս մասին տեղեկանում ենք նրա գրառումից: 

«Ուզում էի զեկույց պատրաստել և գնալ երկրաշարժից տուժած տարածքներ, բայց ռեպորտաժս կարճ եղավ։ Ստամբուլի օդանավակայանի ոստիկանությունն ասաց, որ ինձ արգելել են մուտք գործել Թուրքիա և ինձ արտաքսեցին Փարիզ…»:

 

Լրագրողն արգելքի պատճառների մասին չի նշում: Հաղորդվում է, որ նա Թուրքիայի մասին 4 գրքի և մի քանի վավերագրական ֆիլմերի հեղինակ է, Le Monde պարբերականի լրագրող: 

Քաղաքականություն