Hummer-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ

«Համմեր»-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը: 
 


Հիշեցնենք, որ երեկ  «Համմեր» մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, դիմել էր փախուստի։
Hummer-ի վարորդը, որը երթևեկել էր մայթերով, անգամ մայթով մտել էր ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի էր ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին, մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել էր փախուստի: 

«Համմեր»-ի 25-ամյա վարորդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ