«Երեկվա խառնաշփոթի հեղինակի հայրը հակաեկեղեցական ակտիվիստներից մեկն էր». Ինչ է պատմել քահանան .«Իրավունք»

«Իրավունքը» զրուցել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Եզնիկ  քահանա Մարդիրյանի հետ:  Ըստ նրա`

 Արարատի մարզի Արարատ քաղաքում հաշվառվված Hummer-ը սրանից տարիներ առաջ հայտնվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատույցներում:

 

«Երեկվա խառնաշփոթի հեղինակի հայրը՝ Արթուր Սահրադյանն, աչքի ընկնող հակաեկեղեցական ակտիվիստներից մեկն էր, որը Մայր Աթոռի շրջակայքում, նույն Hummer-ի միջից «աղոթքներ» եւ անպատեհ խոսքեր ու արտահայտություններ էր հնչեցնում Հայոց Հայրապետի հասցեին, որի գործողություններն օրենքով այդպես էլ չպատժվեցին, իսկ հիմա նույն մեքենայի ղեկին հայտնվել է նրա որդին»-նշել է նա:

 

Տեր Եզնիկ  քահանա Մարդիրյանի խոսքով տեսանյութեր կան տեղադրված, որտեղ 26-ամյա երիտասարդի հայրը նույն մեքենայով  տարիներ առաջ Հայրապետի դեմ բողոքի ակցիա է իրականացել: 

 

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժումը սկսվեց Սուրբ էջմիածնի եւ Հայոց Հայրապետի դեմ, նույն Hummer-ը մասնակիցն էր այդ ցույցերի, հատկապես էջմիածին քաղաքում:

 Տեսանյութերը կան տեղադրված Յութուբում եւ երբ ուշադիր նայեցի, տեսա, որ երեկվա «հերոսի» վարած մեքենան եւ տարիներ առաջ Հայրապետի դեմ բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը, որը նրա հայրն էր, նորից նույն Hummer-ով է»: 

 

Քաղաքականություն