Ադրբեջանի քաղաքացիները 2022թ–ի ընթացքում Հայաստանում 2 անշարժ գույք են ձեռք բերել

Ադրբեջանի քաղաքացիները 2022թ–ի ընթացքում Հայաստանում 2 անշարժ գույք են ձեռք բերել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից` ի պատասխան լրատվականի գրավոր հարցման։

Ստացված տեղեկանքի համաձայն` Ադրբեջանի քաղաքացիները 2022թ–ի ընթացքում 1 բնական են ձեռք բերել Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում և 1 անհատական բնակելի տուն` Լոռու մարզում։

 

Ըստ Կադաստրի կոմիտեի`  Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները 2022թ–ին ՀՀ–ում 11 անշարժ գույք են գնել` 11 բնակարան Երևանի բազմաբնակարան շենքերում։ Մարզերում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույք չեն գնել։

 

Նշվում է նաև, որ անցյալ տրվա ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ոչ մի անշարժ գույք չեն վաճառել։ Այդ երկրների քաղաքացիների ազգությունը Կադաստրի կոմիտեից ստացված պատասխանում չի հստակեցվում, գրում է լրատվականը: 

 

Հավելենք, որ Կադաստրի կոմիտեի ավելի վաղ հրապարակած տվյալներով` մինչև 2022 թվականը ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիների կողմից` 71։

 

Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում 54 բնակարան են գնել, 2 բնակարան նվեր ստացել, 1-ը` փոխանակել։ Բացի այդ, գնել են նաև 5 բնակելի տուն, 1 ավտոտնակ, 8 հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։

 

Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի ձեռքբերման 6 գործարք։

 

Այսպիսով` մինչ օրս ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիները ձեռք են բերել 8, Թուրքիայի քաղաքացիները` 82 անշարժ գույք։

 

Քաղաքականություն

Պատահարներ