«Ժամանակը պարտադիր չէ, որ Ուկրաինայի օգտին խաղա». Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով նախկին պետքարտուղար
Արևմտյան երկրները չեն կարողանա մշտապես միլիարդավոր եվրոներ ուղարկել Ուկրաինային աջակցելու համար: Այս մասին Le Figaro թերթի համար հոդվածում գրել է Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով նախկին պետքարտուղար Պիեռ Լելուշը։ Նա հիշեցրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Արևմուտքը Կիևին ուղարկում է «հինգ միլիարդ եվրո ի հավելումն զենքի», բայց դա չի կարող անվերջ շարունակվել։
«Ժամանակը պարտադիր չէ, որ Ուկրաինայի օգտին խաղա, որի ՀՆԱ-ն նվազել է 35%-ով, իսկ ենթակառուցվածքները մեծ վնաս են կրել: Միևնույն ժամանակ զենքերը ծախսվում են «խելահեղ տեմպերով, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չլսված մասշտաբներով։ Սակայն Եվրոպայի պաշարները դատարկ են սպառազինության ծախսերի 30 տարվա կրճատումից հետո»,-նշում է Լելուշը:
Լելուշը հավելել է, որ ԱՄՆ-ը սկսում է խնդիրներ ունենալ զենքի արտադրության հետ։ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունը «ժամանակ չունի անցնելու ռազմական տնտեսության ռելսերին՝ չնայած 2023 թվականին Պենտագոնին հատկացված 850 միլիարդ դոլարին:
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեա...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...