Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ առաքելության մասին հայտարարության վերաբերյալ հարցին, նշեց, որ եթե դա փորձ էր արդարացնելու ԵՄ-ականների՝ ՀՀ տարածքում գտնվելը, ուրեմն հազիվ թե այդ փորձը կարելի է համարել հաջողված:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղությունը, մեր սահմանապահներն աշխատում են Հայաստանում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Միաժամանակ գիտենք Ադրբեջանի քննադատական վերաբերմունքը ԵՄ-ին՝ իրականացնելու իրենց քաղաքացիական առաքելությունը Հայաստանի սահմանին»,-նշեց Զախարովան։ Նա նշեց, որ Բրյուսելը որոշել է փոխել անվտանգային համակարգը, որը կայացել է տարածաշրջանում։
«Մենք բաց ենք հայ գործընկերների հետ քննարկելու Կովկասում կայունության պահպանման հարցը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում»,-նշեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև ԵՄ դիտորդների՝ Հայաստան ժամանելու որոշումը, Ադրբեջանը մշտապես արևմտյան հարթակներում Հայաստանի դեմ իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր այն հանգամանքով, թե Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում, քանի որ պատրաստվում է Ռուսաստանի հետ համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ, ինչին էլ հաջորդել է Փաշինյանի առաջարկը։
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեա...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...