ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորի ջանքով երեք ապօրինի հանք է հայտնաբերվել
Փետրվարի 10-ին խորհրդարանում քննարկվում է «Ընդերքի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ելույթում ասաց, որ ՀՀ-ում շուրջ 70 տոկոս ավազի արտահանումն ապօրինի է և սև շուկայում է.
«Մի քանի օր առաջ խոստացա, որ նյութերը կուղարկեմ դատախազություն, բայց այդ նյութերով զբաղվել է մեր պատգամավոր Հայկ Սարգսյանը և երբ կոնկրետ տեղանք է նշել` որտեղ ապօրինի հանքարդյունաբերություն է հայտնաբերվել, տեսչական մարմինը մինչև հասել է այնտեղ, 3 հատ ապօրինի հանք է հայտնաբերել: Հարցս հետևյալն է՝ լավ, ո՞նց կարող ա հեկտարներ վերցնեն, քանդեն ու սարքեն հանք, և որևէ մեկը այդ մասին չիմանա, բայց մեր պատգամավորի թեթև ջանքով 3 հատ հանք հայտնաբերվի մի քանի ժամվա ընթացքում»,- նշել է Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորամասի պետը Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկան նկարել և ուղարկել է օտարերկյա ծառայություններին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռն...
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվում Ռուսաստանի դեսպանը հավատում է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը կիրականացվի. ТАСС
Ադրբեջանական լրատվամիջոցները հարցազրույց են հրապարակել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ։ Լրագրողը բ...