ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվում Ռուսաստանի դեսպանը հավատում է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը կիրականացվի. ТАСС
Ադրբեջանական լրատվամիջոցները հարցազրույց են հրապարակել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ։
Լրագրողը բավականին մանիպուլյատիվ հարց է տվել «Հայաստանով պատուհան կտրելու» և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու հնարավորության մասին: Ռուս դիվանագետը ընդգծել է, որ լուծումը տեսնում է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում, ինչպես նշված է 09/11/20 Եռակողմ հայտարարության մեջ, և նշել է բոլոր տրանսպորտային կապերի ապաշրջափակման տնտեսական օգուտները, այս մասին գրում է ТАСС-ը:
Ըստ հոդվածի` «Բաքվում Ռուսաստանի դեսպանը հավատում է, որ Զանգեզուրի միջանցքի նախագիծը կիրականացվի»:
«Կարծում եմ, որ այս ուղղությունը (Զանգեզուրի միջանցքը - նշում է ՏԱՍՍ-ը) իրագործվելու բոլոր հիմքերն ունի: Ես այս հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չեմ տեսնում»,- ասել է դեսպանը ադրբեջանական տեղեկատվական-վերլուծական պորտալին տված հարցազրույցում: Հարցազրույցի տեսագրությունը ևս հրապարակվել է:
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ կա, որը զբաղվում է այդ հարցերով։ «Նրանք իրականում հասել են փոխըմբռնման բարձր մակարդակի թե՛ բիզնես շահերի, թե՛ տեխնիկական նկատառումների առումով` այս նախագծի իրականացման համար։ Ուստի կարծում եմ, որ դա միանգամայն իրագործելի է, և հուսանք, որ նույն տնտեսական նկատառումները կգերակայեն»,–ընդգծել է Բոչարնիկովը։
[60fc98bb118c821d3189d9e50f8c8aa6.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորամասի պետը Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկան նկարել և ուղարկել է օտարերկյա ծառայություններին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած...
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տպավորություն կա, թե Երևանում ամենակարգազանցը գյուղացիներն են. պատգամավորը՝ լոզունգների մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը Ազգային ժողովի նիստում անդրադարձավ փողոցում առև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնը պարգևատրում է Զելենսկիին. նրանք գրկախառնվում են
Մակրոնը Զելենսկիին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով։Պատվո լեգեոնի շքանշանը Ֆրանսիայի բարձրագույն պարգևն է, որը շնորհ...