ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարդ գնում է դրամով վարկ վերցնելու, վզին փաթաթում են արտարժույթով վարկ». Պապոյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Գևորգ Պապոյանից հետաքրքրվել է՝ նրա ներկայացրած նախագծի նպատակը վարկառուների շահերը պաշտպանե՞լն է, թե՞ դոլարայնացման մակարդակը նվազեցնելը։
«Նախագծի նպատակը երկուսն է՝ և, և։ Եվ դոլարիզացիայի մակարդակի ու, դրանով, առկա ռիսկերի կրճատում, և սպառողների իրավունքների պաշտպանություն, որովհետև հաճախ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ մարդ գնում է՝ դրամով վարկ վերցնի, ասում են՝ դրամով չենք տա, բայց դոլարով կտանք։ Ստացվում է՝ մարդու վզին փաթաթում են արտարժույթով վարկ»,- մանրամասնել է Պապոյանը։
Հիշեցնենք՝ Պապոյանը ներկայացրել է իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի առաջարկվում է հիփոթեքային վարկերը միայն դրամով տրամադրել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Թուրքիան 3-4 մետր տեղաշարժվել. արբանյակները ֆիքսել են երկրաշարժի հետևանքով երկրաբանական տեղաշարժը
Google Earth և ամերիկյան Maxar արբանյակային ընկերությունները ֆիքսել են Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանից Ապարան ճանապարհը կաթվածահար է, կիլոմետրերով հերթեր են կուտակվել». վարորդներն ահազանգում են
Аuroranews.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Երևանից դեպի Ապարան ճանապարհին, քաղաք չմտած մոտ 1կմ ճանապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլատակներից Վարդան անունով նորածնի են դուրս բերել և երեխայի մայրիկին. Սիրիա
Փրկարարները Սիրիայում երկրաշարժից շուրջ չորս օր հետո փլատակներից դուրս են բերել Վարդան անունով նորածնի: ՀՀ ԱԺ նախկին պատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուզիչ կադրեր` Արցախից. ինչպես են երկար դադարից հետո 20 քաղաքացի վերամիավորվում իրենց ընտանքիների հետ
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, Գորիսից Ստեփանակերտ է տեղափոխվել Արցախի 20 քաղաքացի...