Լեհաստանը բացատրել է Բելառուսի հետ սահմանային անցակետի փակումը
Վարշավան Բելառուսի հետ սահմանային անցակետի փակումը կապում է լեհ լրագրող Անջեյ Պոչոբուտի նկատմամբ հանրապետությունում կայացված դատավճռի հետ։ Համապատասխան որոշումը TVN24 հեռուստաալիքի եթերում բացատրել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան։
Խոսելով սահմանային անցակետի փակման մասին՝ գերատեսչության ներկայացուցիչը հիշեց Պոչոբուտի դատավարությունը: Քաղաքական գործիչը քննադատել է Մինսկի գործողությունները և գործով կայացված դատավճիռը հերոս-լրագրողի նկատմամբ խորհրդանշական դատավճիռ է անվանել։
«Սահմանային անցակետը փակելու որոշումը ռացիոնալ է, որը երաշխավորում է Լեհաստանի պետության անվտանգությունը։ Հիշեցնեմ, որ այդ գործողություններն ուղղված չեն լեհերի դեմ, թեև մենք քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս չմեկնել Բելառուս»,- եզրափակել է Յասինան և հույս հայտնել, որ այդ միջոցները չեն ազդի Լեհաստանի քաղաքացիների և գործարարների վրա։
Լեհական ծագումով Բելառուսի քաղաքացի Պոչոբուտի նկատմամբ վճիռը կայացրել է չորեքշաբթի օրը՝ փետրվարի 8-ին, Գրոդնոյի շրջանային դատարանը։ Բելառուսում չգրանցված ակտիվիստը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։ Նա կալանավորվել է 2021 թվականի գարնանը և այնուհետև մեղավոր է ճանաչվել հանրապետության ազգային անվտանգությանը վնասելուն ուղղված գործողություններ կատարելու հանրային կոչերի, ինչպես նաև ազգային և կրոնական ատելություն սերմանելու միտումնավոր գործողությունների համար։
Հիշեցնենք` Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին հայատարարել էր, որ Բոբրովնիկիի սահմանային անցակետը կդադարեցնի աշխատանքը փետրվարի 10-ին՝ ուրբաթ, ժամը 12:00-ից (Մոսկվայի ժամանակով 14:00-ից):
Նմանատիպ հոդվածներ
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեա...
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...