Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները համատեղում են իրենց ջանքերը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ կայքի: Նախարարը և պետքարտուղարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, գնահատել հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերը և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ներկայիս շրջափակման լուրջ հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները համատեղում են իրենց ջանքերը, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի շփումների միջոցով, այս իրավիճակին վերջ տալու համար», -հաղորդվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...