«Պուտինն արդեն կորցրել է Ուկրաինան». Բայդեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ուներ «ՆԱՏՕ-ի փլուզման», և որ այն կվախենար ռուսական բանակի գործողություններից, ինչպես նաև բոլոր ռուսալեզու ուկրաինացիների աջակցությունից, ովքեր կողջունեին զինվորականներին, բայց սրանից ոչ մեկը տեղի չի ունենում: «PBS NewsHour»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Տեղեկատվությունը փոխանցում է rbc.ru-ն: Ըստ Բայդենի՝ «Պուտինին երբեք չի հաջողվի կարգավորել դա»։ ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ Պուտինն «արդեն կորցրել է Ուկրաինան»։
Լրագրողը Բայդենին հիշեցրել է հանրապետական կոնգրեսական Ջիմ Ջորդանի խոսքերը, ով կոչ է արել կառավարությանը Ուկրաինայի համար նախատեսված միջոցները փոխանցել ամերիկացիներին։ Այդ մասին խոսելիս Բայդենը ծիծաղել է։ Լրագրողը մատնանշել է, որ Միացյալ Նահանգները «100 միլիարդ դոլար» է ծախսել Ուկրաինային աջակցելու համար, և հարցրել է, թե արդյոք Կիևին «այնքան երկար ժամանակով» աջակցելու իր նախկին խոստումը անժամկետ պարտավորություն է:
«Սա ամուր պարտավորություն է»,- հաստատել է ԱՄՆ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեա...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...