Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից, միջազգային օրակարգի արդիական հարցերին նվիրված մամուլի ասուլիսում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է News.ru-ն: Նրա խոսքով՝ Ռուսաստանն այս հնարավորությունը կօգտագործի:
«Հանդիպման կազմակերպման հարցը մշակվում է, մենք դրանից չենք հրաժարվում։ Մենք կօգտագործենք այս հնարավորությունը»,- ընդգծել է Ռյաբկովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին։ Ըստ նրա՝ Հայաստանը ոչ թե չեղարկել է արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը, այլ հետաձգել է այն, և մտադիր է օգտվել որոշակի հարմար պահին։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին հանդիպման անհնարինության պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն էր Ադրբեջանի կողմից:
Ռուսական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների փուլ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...