Մարդու իրավունքների պաշտպանի արդեն 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն է նշանակվում. «Հրապարակ»
Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի արդեն 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն է նշանակվում, տեղեկացնում է «Հրապարակը»։
Ըստ հոդվածի՝ նախ այդ պաշտոնը զբաղեցրեց ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը, քանի որ «ՄԻՊ մասին» օրենքով` մինչև նոր պաշտպանի ընտրությունը պետք է նրա պարտականությունները կատարի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ամենամեծ ղեկավարը:
«Սակայն երեկ տեղեկացանք, որ Վլադիմիր Հովհաննիսյանն այլևս ՄԻՊ ԺՊ-ն չէ, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը»,-գրում է պարբերականը:
Ջիլավյանը ՄԻՊ գրասենյակում աշխատանքի է անցել Քրիստինե Գրիգորյանի օրոք, այդ դեպարտամենտն Արման Թաթոյանի ժամանակ ղեկավարում էր հայտնի իրավաբան Արտյոմ Սեդրակյանը, սակայն նա Թաթոյանի հետ հեռացավ պաշտոնից։ Ջիլավյանը 28 տարեկան է, ներկայում դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում։
Պարբերականի հարցին, թե երբ է նշանակվել նա և ինչու են փոխել Վլադիմիր Հովհաննիսյանին, ՄԻՊ աշխատակազմից չպատասխանեցին, գրավոր հարցում պահանջեցին։ Նշենք, որ Ազգային ժողովը 10-օրյա ժամկետում ՄԻՊ թեկնածու այդպես էլ չառաջադրեց և եթե հաջորդ 10 օրերի ընթացքում կրկին չառաջադրի, ապա հնարավոր է, որ ՄԻՊ նորանշանակ ԺՊ-ն շատ ավելի երկար պաշտոնավարի, մինչև ՔՊ-ն կարողանա թեկնածու գտնել։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա պաշտոնավարել է մեկ տարի:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...