Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն խոսել է իր հայկական արմատների և ցեղասպանությունից փրկված տատի մասին
Ամերիկացի հայտնի դերասան Ջո Մանգանիելոն PBS-ին տված հարցազրույցում պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր մեծ տատի պատմությունը։ Այս մասին գրում է The People-ը։
«1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, թուրքերը մտան նրա տուն և ցանկացան շարունակել իրենց սկսած ցեղասպանությունը։ Գնդակահարել են նրա ամուսնուն և մորը։ Նրա երեխաներից 7-ը սպանվել են 7 այլ կրակոցներից»,- ասել է Ջո Մանգանիելոն։
47-ամյա դերասանը պատմել է, որ իր մեծ տատիկը այդ ժամանակ հատակին պառկած մեռած է ձևացել։
Նա անշարժ պառկել է այնքան ժամանակ, մինչև թուրքերը դուրս են եկել տնից՝ ութերորդ երեխային օրորոցում մատնելով սովամահության, ինչից հետո կինը երեխային կապել է մեջքից ու փախել։
Ջո Մանգանիելոն խաղացել է «Սարդ-մարդը», «Սուպեր Մայք», «Ի՞նչ սպասել, երբ երեխայի ես սպասում», «Սաբոտաժ» ֆիլմերում և «Իսկական արյուն» հեռուստասերիալում։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայում Pink Floyd-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսի համերգը չեղարկվել է Ուկրաինայի մասին խոսքերի պատճառով
Գերմանիայում Pink Floyd-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսի համերգը չեղարկվել է այն բանից հետո, երբ նա խոսել է Ուկրաինայի հակա...
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Բրյունետը
Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը (Էլեն Երեմյան)։ Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաըն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բրիտանացի նկարիչը վերստեղծել է Սթոունհենջը իր երիկամներից հանված քարերից
Բրիտանացի նկարիչ Սայմոն Լե Բոգգիտը վերստեղծել է Սթոունհենջը քարերից, որոնք վիրաբույժները հանել են նրա երիկամներից: Արտաս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բուլղարիայի գեղեցկության մրցույթում հայուհի է հաղթել. Լապշին
Հայաստանում զարմանալիորեն աննկատ մնաց հրաշալի մի լուր, որ հայուհի Մանիտա Վարդանը հաղթել է «Միսս Բուլղարիա 2022» մրցույթո...