Ժամանց
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Բրյունետը
Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը (Էլեն Երեմյան)։ Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում: 21-ամյա «Բրյունետը» հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով` Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում միլիոնավոր դիտումներ են գրանցել Յութուբում:
Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն խոսել է իր հայկական արմատների և ցեղասպանությունից փրկված տատի մասին
Գերմանիայում Pink Floyd-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսի համերգը չեղարկվել է Ուկրաինայի մասին խոսքերի պատճառով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բրիտանացի նկարիչը վերստեղծել է Սթոունհենջը իր երիկամներից հանված քարերից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բուլղարիայի գեղեցկության մրցույթում հայուհի է հաղթել. Լապշին
Ավելին Ժամանց բաժնից
Մոսկվայում վաճառվում է Պուգաչովայի շքեղ բնակարանը. ինչ արժե այն
5.0